Հետևեք մեզ։

Ժամկետն ավարտվել է. Զելենսկին իրավունք չունի ներկայացնելու Ուկրաինան, նրա ստորագրությունն իրավական ուժ չունի. Մեդվեդչուկ

09:58, 21 մայիս 2024
Ժամկետն ավարտվել է. Զելենսկին իրավունք չունի ներկայացնելու Ուկրաինան, նրա ստորագրությունն իրավական ուժ չունի. Մեդվեդչուկ

Մայիսի 21-ից Վլադիմիր Զելենսկին իրավունք չունի ներկայացնելու Ուկրաինան միջազգային ասպարեզում, նրա ստորագրությունները իրավական ուժ չունեն, ՌԻԱ Նովոստիին ասել է «Այլ Ուկրաինա» շարժման խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր Վիկտոր Մեդվեդչուկը։

«Հարցն այն չէ՝ նա կարող է, թե ոչ, այլ այն, որ նա իրավունք չունի դա անել»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Զելենսկին կարող է մայիսի 21-ից ներկայացնել Ուկրաինան միջազգային հարթակում։

 

Մեդվեդչուկի խոսքով՝ փաստաթղթերում նրա ստորագրությունը բացարձակապես ոչինչ չի նշանակում, քանի որ այն իրավական ուժ չունի։

 

Նշենք, որ մայիսի 21-ին լրացել է Զելենսկու նախագահության ժամկետ, իսկ նախագահական ընտրություններ չեն անցկացվել: