Հետևեք մեզ։

«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը փաստաբանների գործադուլին միանալու է մասնակիորեն

10:45, 21 մայիս 2024
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը փաստաբանների գործադուլին միանալու է մասնակիորեն
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․
 
«Այսօր՝ մայիսի 21-ին, տեղի է ունենալու փաստաբանների գործադուլ՝ ի նշան փաստաբանությանը վերաբերող օրենսդրական խայտառակ փոփոխությունների դեմ բողոքի: Ի թիվս այլ անընդունելի չարեփոխումների՝ իշխող ուժը ցանկանում է հարկ սահմանել փաստաբանների կողմից անվճար ծառայությունների մատուցման վրա։ Դա լրացուցիչ խոչընդոտ կստեղծի քաղաքական ճնշումների ենթարկվող մեր հայրենակիցներին անշահախնդիր իրավական օգնության կազմակերպման համար։
 
Ամբողջությամբ կիսելով թե՛ գործադուլի նպատակը և թե՛ ընտրված միջոցը՝ մենք հայտարարում ենք, որ գործադուլին միանալու ենք մասնակիորեն։ Բացառություն են կազմելու քաղբանտարկյալների ու քաղաքական ճնշումների ենթարկվող այլ անձանց գործերը, որոնցով մենք չենք հրաժարվելու աշխատանքից»։
 
 

Վերլուծական