Թավրիզում մեկնարկել է Իրանում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի Իբրահիմ Ռաիսիի և արտգործնախարար Հոսեյն Աբդոլահիանի հրաժեշտի արարողությունը։ Այս մասին հայտնում է IRNA-ն։
Շահիդ Փարվար քաղաքի հրապարակում քաղաքացիները հավաքվել են վերջին հրաժեշտը տալու ողբերգական ավիավթարի նահատակներին։
Տեսանյութը՝ այստեղ։
Իրանական Tansim գործակալությունը հաղորդում է, որ Իբրահիմ Ռայիսիի, նրա հետ ուղղաթիռում եղած այլ պաշտոնյաների և անձանց հուղարկավորության արարողությունը կտևի երեք օր։ Ըստ աղբյուրի՝ զոհերի մարմինները ավելի ուշ կտեղափոխվեն Թեհրան, որպեսզի մարդիկ նրանց հրաժեշտ տան Մոսալլայի մեծ մզկիթում։
Արդեն վաղը տեղի կունենա ծիսական աղոթք, թաղման թափորը Թեհրանի համալսարանից կուղղվի դեպի Ազատության հրապարակ։
Մայիսի 23-ին Իբրահիմ Ռայիսին կհուղարկավորվի իր հայրենի քաղաքում՝ Իրանի Մաշհադ քաղաքում՝ Իմամ Ռեզայի դամբարանում։
Տեսանյութը՝ այստեղ։