Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան խոսել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին։
APA-ի փոխանցմամբ՝ Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում Սահիբա Գաֆարովան ասել է, որ Ժնևում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների նախագահների երկրորդ հանդիպումը։
Հանդիպմանը շարունակվել են քննարկումներն այն մասին, թե երկու երկրների խորհրդարաններն ինչպես են նպաստելու խաղաղ գործընթացին։