Հետևեք մեզ։

24-ամյա մայրն իր նորածին երեխային եկեղեցու տարածք է բերել երեխայի տատիկի հետ

11:51, 21 մայիս 2024
24-ամյա մայրն իր նորածին երեխային եկեղեցու տարածք է բերել երեխայի տատիկի հետ

Hayastan.news-ին մանրամասներ են հայտնի դարձել Երևանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում գտնված և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, այնուհետև մանկատուն տեղափոխված նորածնի մոր մասին։


Ինչպես հայտնի է` Ներքին գործերի նախարարությունը հայտնեց, որ նորածնի մայրը հայտնաբերվել է, նա Շիրակի մարզի բնակիչ է, ծնված 2000 թվականին։


Hayastan.news-ին հայտնի դարձավ, որ մայրը ծննդաբերել է Գյումրիի խնամքի կենտրոններից մեկում, այնուհետև իր մոր` երեխայի տատիկի հետ, նորածնին բերել է եկեղեցու բակ, թողել այնտեղ, հետևել է` տեսել, որ մարդ է մոտենում երեխային  և իր մոր հետ հեռացել:


Երեխայից հրաժարվելու որոշումը խիստ անձնական է:

Նորածնի մայրն աշխատում է Շիրակի մարզի բարձրակարգ հանրային սպասարկման օբյեկտներից մեկում։

Հիշեցնենք, որ քրեական վարույթ չի նախաձեռնվել, մայրը հոգ է տարել երեխայի մասին` մանկական սնունդ, շորեր է դրել նրա հետ ու անվտանգ վայրում թողել: 

Երեխային անվանակոչել են Մարթա ու բժշկական կենտրոնից տեղափոխել մանկատուն: