Չգիտեմ՝ Ռոբերտ Քոչարյանի հերթական քաղաքական պայքարը Սրբազան անվանելը ինչքանով է օգնում այդ պայքարին, ապա խորհուրդ կտամ այն Սրբազան չանվանել, դա ավելի շատ կոմիկ դաշտ է տանում։ Եթե Ռոբերտ Քոչարյանի ամբողջ խմբակցությունը այդ մարդու կողքը կանգնած է, դա բավարար փաստ չէ, ապա ես չգիտեմ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը։
Վահագն Ալեքսանյանին լրագրողները հիշեցրեցին՝ 40-ից ավելի քաղաքական ուժեր են հանդիպել Սրբազանի հետ, Ալեքսանյանը նախ ասաց՝ հիշեցրեք 40-ից գոնե 20-ի անունը, ապա անդրադառնալով ՀԱԿ-ին, ասաց․ «ՀԱԿ-ը նոր չի, որ Ռոբերտ Քոչարյանի հետ կոալիցիա կազմելու մտքեր, ունի, Լևոն Տեր-Պետրոսյանը հանրային էլ է հայտարարել»։
Հարցին՝ Փաշինյանի հետ քննարկել են արդյոք նրա հրաժարականի հարցը, պատգամավորը ասաց․ «Չեմ հասկանում՝ ինչու պետք է քննարկվի նման հարց»
Հարցին՝ քննարկվո՞ւմ է արտահերթ ընտրությունների հարց արդյոք, եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի, Ալեքսանյանը պատասխանեց․ «Իմ համեստ կարծիքով՝ ընդդիմության մանդատներ վայր դնելը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարց չի լուծում»,- ասաց նա և հավելեց՝ իմփիչմենթի գործընթացին հումորով է վերաբերում․ «Նախ չեն կարողանում սկսել, իսկ սկսելու պարագայում դա դատապարտված է ձախողման»։