ՊՆ փոխնախարար Հայկ Սարգսյանը ԱԺ-ում ներկայացրել է վարժական հավաքների վերաբերյալ քաղաքացիների ծանուցման գործընթացի մանրամասները։
«Բավական մեծ խնդիրներ ենք ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ ծանուցում էինք ուղարկում, պարզվում էր՝ քաղաքացին մահացած է կամ հաշմանդամ է, զինկոմիսարիատները բավականին մեծ ռեսուրս էին ծախսում քաղաքացիներին ներգրավելու համար»,- ասել է նա։
Սարգսյանը նշել է՝ բարեփոխումների շրջանակում ունեն համակարգ, որը հնարավորություն կտա խուսափել նման խնդիրներից։