Հետևեք մեզ։

Շրջանառվող տեղեկությունները հումանիտար ճանապարհով Արցախ բերված մրգերի ոչ անվտանգ լինելու մասին կեղծ են. Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտե

14:59, 16 ապրիլ 2023
Շրջանառվող տեղեկությունները հումանիտար ճանապարհով Արցախ բերված մրգերի ոչ անվտանգ լինելու մասին կեղծ են. Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտե

ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն հայտնում է.

«Շրջանառվող տեղեկությունները հումանիտար ճանապարհով Արցախ բերված մրգերի ոչ անվտանգ լինելու մասին կեղծ են: Տվյալ ապրանքները փաթեթավորված են հերմետիկ փակ արկղերում, հակառակ պարագայում մեկ օրվա մեջ ամբողջ խմբաքանակը կարող է փչանալ: 

 

Յուրաքանչյուր ապրանք տեղում ստուգվում է և նոր թույլատրվում վաճառքի։ Ուստի, կարող եք հանգիստ կերպով կատարել գնումներ կտրոններով։

 

Կեղծ լուրերի տարածման մասով դիմել ենք ոստիկանությանը՝ պարզելու տարածողներին ու նրանց շարժառիթները»։