Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ այաթոլլա Սեյեդ Իբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղղաթիռում գտնվող ուղեկցող պաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կբացվի Սգո մատյան։
Մատյանում հնարավոր կլինի գրառում կատարել.
չորեքշաբթի՝ 22 մայիսի 2024, 10:00-12:00-ը և 15:30-17:30-ը.
հինգշաբթի՝ 23 մայիսի 2024, 10:00-13:00-ը:
«Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը վերստին հայտնում է իր խորին հարգանքի հավաստիքը»,- նշված է ՀՀ-ում դեսպանության հաղորդագրության մեջ։