Հետևեք մեզ։

Ռաիսիի հետ մտքերի լայն փոխանակում ենք ունեցել, համոզվաած եմ՝ այդ հանդիպմանը մասնակցած մարդիկ դա կփոխանցեն Իրանի նոր ղեկավարությանը․ Ալիև

13:43, 21 մայիս 2024
Ռաիսիի հետ մտքերի լայն փոխանակում ենք ունեցել, համոզվաած եմ՝ այդ հանդիպմանը մասնակցած մարդիկ դա կփոխանցեն Իրանի նոր ղեկավարությանը․ Ալիև

Ողբերգությունից առաջ երկու ժամից ավելի միասին էինք, մեկ ժամից ավելի տևած երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ կարեւոր հարցեր։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 21-ին Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը։

«Իրան-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ապագա ուղղությունները ևս մեկ անգամ հաստատվել են, և մեկ անգամ էլ դրսևորվել է երկու կողմերի ամուր քաղաքական կամքը: Միևնույն ժամանակ, մենք մտքերի լայն փոխանակում ենք ունեցել կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի և կարևոր որոշումների վերաբերյալ: Համոզված եմ, որ այդ հանդիպմանը մասնակցած մարդիկ դա կփոխանցեն Իրանի նոր ղեկավարությանը։ Ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կիրականացվեն, մենք հանգուցյալ նախագահ Ռաիսիի հետ զրույցի ընթացքում արտահայտեցինք մեր հաստատակամ կամքը, որ այսուհետ կլինեն բազմաթիվ խոշոր նախագծեր՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով»,- հավելել է նա։