Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Պետության Էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադի հետ

14:08, 21 մայիս 2024
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Պետության Էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադի հետ

Մայիսի 21-ին Դոհայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Պետության Էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադի հետ:

Կողմերը քննարկել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները մի շարք ոլորտներում: Վերոնշյալի համատեքստում ընդգծվել է նաև անվտանգության ոլորտում հետագա համագործակցության կարևորությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչի շրջանակներում ընդգծվել է հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացումը: