Ամեն առավոտ վեր ենք կենում, ասում՝ նայեք, եթե այս գյուղերը չտանք՝ պատերազմ է, հետո ասում ենք՝ եթե էս բլուրը չտանք՝ պատերազմ է: Այս մասին ասել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, «Ա1+»-ին հղելով՝ հաղորդում է Aysor.am-ը։
«Ժողովո՛ւրդ, ես ձեզ ասում եմ՝ պատերազմ չի լինելու, մի վախեցրեք էս ժողովրդին։ Ոչ մի պատերազմ էլ չկա։ Ոչ մի բան էլ չի լինելու, բանակցություններ են լինելու։ Ես համարում եմ, որ պետք է առաջնորդվել 1925-26 թվականների քարտեզով։ Եթե այդ ճանապարհն այդքան կարևոր է Ադրբեջանի, Թուրքիայի, Արևմուտքի համար, և Ռուսաստանն ասում է, թե ինձ էլ է ձեռք տալիս այս փուլում, եկեք կառուցենք՝ տանք, լուծենք այդ խնդիրը»,-ասել է Սամվել Բաբայանը։