Մենք շատ լավ գիտենք՝ ինչ ենք անում, գիտենք՝ Հայաստանի սահմանազատումն ու սահմանագծումը ինչպիսի անվտանգային երաշխիքներ է բերելու մեր երկրին, մենք շատ լավ գիտենք, թե ինչպես պաշտպանել ՀՀ սահմանները։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթում նշել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
«Դա պետք է լինի ոչ միայն ռազմական, այլև իրավական փաատաթղթերով»,- ասել է Արշակյանը։
Նա նշել է՝ եթե անհրաժեշտ լինի՝ Հայաստանի սահմանները կպաշտպանեն երկու կողմից էլ։
«Հույս ունեմ՝ դրա անհրաժեշտությունը չի լինի»,- ասել է նա։