Հետևեք մեզ։

Եկել է ժամանակը՝ հասկանանք, թե ՀՀ-ում գործող հարկային պարտավորությունները եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում. Ալեն Սիմոնյան

16:29, 21 մայիս 2024
Եկել է ժամանակը՝ հասկանանք, թե ՀՀ-ում գործող հարկային պարտավորությունները եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում. Ալեն Սիմոնյան

Ցավում եմ, որ եկեղեցին ներքաշվեց այս ամեն ինչի մեջ: Կարծում եմ, որ նաև եկել է ժամանակը՝ քննարկենք, հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որոնք բոլորի համար Հայաստանի Հանրապետությունում առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 21-ի նիստի ժամանակ ասաց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Կարծում եմ, որ այդ հարցը մոտ ժամանակները քննարկենք, որովհետև հերի՛ք եղավ, էլի, մեր էմոցիաների, մեր պատմության, արդեն իսկ քաղաքական դաշտում գործ անելու համար գնալ, աշխարհասփյուռ հայությունից փող հավաքել, հարստանալ, մոմ ծախել, «Կոկա-կոլա» ծախել, գինի ծախել, գինու ռեստորաններ ունենալ և հարկ չվճարել:

Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ պիտի հարկ չվճարեն: Եվ ընդհանուր առմամբ օրենսդրական առումով մենք պետք է վերանայենք, հասկանանք, թե ինչով է, օրինակ, եկեղեցականը, որի թաթիկը համբուրում են, ավելի բարձր օրենքից, հասարակ գործարարից, որը հարկ է վճարում, որը բանակի համար փամփուշտ է գնում: Մեր մեծ հարկատուներն ամենակարևոր մարդիկ են: Նրանք ֆինասնավորում են ՀՀ անվտանգությունը: Հիմա պիտի այդ մարդիկ հարկ վճարեն, իրենք չվճարե՞ն»,- ասաց Ալեն Սիմոնյանը: