Բագրատ Սրբազանի հետ հանդիպումը բավականին հետաքրքիր անցավ, տպավորված եմ։ Այս մասին Սրբազանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Արցախի «ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը։
Անդրադառնալով Արցախի վերաբերյալ հարցերին՝ Մելքումյանը ասել է՝ առաջիկայում այդ մասին կխոսի.
«Արցախի իշխանությունները երբեք հայտարարություն չեն արել, որ հրաժարվում են Արցախից, թե այսուհետ դա մեր օրակարգում չէ։ Ոչ, Արցախի իշխանությունները չեն հանձնել Արցախը»,-ասել է նա և հարցին՝ ով է հանձնել, պատասխանել է. «Առաջիկայում դրա մասին կխոսենք»։