Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանիի միջև հեռախոսազրույց է եղել։
Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են սահմանին կայացած հանդիպումը, որ «պատմական նշանակություն է ունեցել», նշվել է ռազմավարական նախագծերի մեկնարկի և դրա իրականացման համար համատեղ ջանքերի շարունակման կարևորությունը։
Հեռախոսազրույցում նշվել է, որ միջոցներ են ձեռնարկվում Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։