Հետևեք մեզ։

ՊՆ-ն անդրադարձել է մոդուլային զորանոցների հրդեհային անվտանգության վերաբերյալ դիտարկումներին

17:19, 21 մայիս 2024
ՊՆ-ն անդրադարձել է մոդուլային զորանոցների հրդեհային անվտանգության վերաբերյալ դիտարկումներին

ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել.

«Համացանցի որոշ օգտատերեր մոդուլային զորանոցների հրդեհային անվտանգության վերաբերյալ անհիմն և սիրողական բնույթի դիտարկումներ են շրջանառում: 

Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ շենք-շինությունների ներքին հարդարումներն իրականացված են հակահրդեհային, հրակայուն և հականեխիչ նյութերով մշակված փայտատաշեղային սալերով:

Շենք-շինություններն ապահովված են հրդեհ ազդարարող ինքնաշխատ կենտրոնական համակարգով, հակահրդեհային ջրամատակարարմամբ (հրշեջ ծորակներ), առկա են հրշեջ հիդրանտներ, տարածքը կահավորված է հակահրդեհային գույքով (հրշեջ վահանակներ, ԿՓ տեսակի կրակմարիչներ)»։