ՌԴ 58-րդ համակցված բանակի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Իվան Պոպովը ձերբակալվել է խարդախության գործով, ՌԻԱ Նովոստիին հայտնել են 235-րդ կայազորային զինվորական դատարանում։
«Մայիսի 17-ի դատարանի որոշմամբ Պոպով Իվան Իվանովիչի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկամսյա ժամկետով»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նա պարզաբանել է, որ խոսքը առանձնապես խոշոր չափերի խարդախության մասին է։