Հետևեք մեզ։

ԿԳՄՍՆ-ն որոշել է նորոգել Ոսկեպարի եկեղեցու տանիքը, մրցույթ կանցկացվի

18:39, 21 մայիս 2024
ԿԳՄՍՆ-ն որոշել է նորոգել Ոսկեպարի եկեղեցու տանիքը, մրցույթ կանցկացվի

ԿԳՄՍՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշված է․

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային-արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները հերթական շրջայցն են կատարել ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի հուշարձաններ՝ ընթացիկ մշտադիտարկումներ կատարելու նպատակով։

Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ  ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի Սբ Աստվածածին (7-րդ դար) եկեղեցու տանիքածածկերը խիստ քայքայված են, ծածկասալերը՝ մաշված և վնասված, մթնոլորտային տեղումների արդյունքում առաջացած խոնավությունը ներթափանցում է եկեղեցի։

Մշտադիտարկման արդյունքերի ամփոփումից հետո կազմվել են եկեղեցու տանիքածածկերի նորոգման գիտանախագծային փաստաթղթերը։ Սահմանված կարգով դրանք հաստատելուց և փորձաքննելուց հետո կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթը»։