Հետևեք մեզ։

Ինչքան էլ նրանք անառակ, բայց մեր զավակներն են. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

20:00, 21 մայիս 2024
Ինչքան էլ նրանք անառակ, բայց մեր զավակներն են. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Խնդրո առարկա անձը անմրցելի է անտեղյակության մեջ։ Եթե խոսելուց առաջ չի ստացվում, գեթ պետք է փորձել դրանից հետո մտածել: Նույնիսկ այդ դեպքում դժվար չէր լինի տեղեկանալ, որ եկեղեցու՝ հարկեր չվճարելու մասին պնդումները, մեղմ ասած, սուտ են: Այս մասին ArmeniaSputnik-ին ասել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետը:

Միքայել Աջապահյանն էլ նշեց, որ եկեղեցին գաղափարական պայքարի է ելել իրենց դեմ, գաղափարական մեթոդներով չեն կարող հաղթել, ռեպրեսիվ մեթոդների են դիմել։

«Ուր են հասցրել սրանք պետական համակարգը` վերածել են անձնական քինախնդրության։ Մենք էլ կարող ենք քինախնդրությամբ մոտենալ և արգելել մտնել եկեղեցի։ Բայց կմնանք մեծահոգի, որովհետև ինչքան էլ նրանք անառակ, բայց մեր զավակներն են»,–ասել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Վերլուծական