Հետևեք մեզ։

Ես էլ արդեն ոչ մի հայտարարության չեմ հավատում. Կիրանցի գյուղապետ. «Հրապարակ»

09:00, 22 մայիս 2024
Ես էլ արդեն ոչ մի հայտարարության չեմ հավատում. Կիրանցի գյուղապետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այլընտրանքային ճանապարհը հարակից Աճարկուտ գյուղով է անցնելու, ապա թեքվելու է դեպի Կիրանց ու հենց նորակառույց դպրոցի հարակից հատվածով միանալու է այժմ գործող հիմնական ճանապարհին՝ մեզ հետ զրույցում ասաց Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը:

Նախօրեին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հաղորդեց, որ այլընտրանքային ճանապարհի վերակառուցումը մեկնարկել է, այն կհամապատասխանի միջազգային ստանդարտներին։ «Ճանապարհը կլայնացվի, այն անցանելի կլինի նաեւ բեռնատարների համար»,- գրել էր նա՝ հավաստիացնելով, որ ճանապարհը շահագործման կհանձնվի 2 ամսում:

Արդյոք հնարավո՞ր է այդ ժամկետներում ավարտին հասցնել այլընտրանքային ճանապարհը, Կամո Շահինյանը չի կարող ասել. «Ես էլ արդեն ոչ մի հայտարարության չեմ հավատում, այո, հետեւում ենք այդ աշխատանքներին, բայց թե երբ պատրաստ կլինի, ոնց` չեմ կարող ասել»: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շաբաթ օրն է այցելել Կիրանց, գյուղացիներին վստահեցրել՝ «ճանապարհը կկառուցեն, ինքն իրենով կլինի նաեւ անվտանգություն»։

 

Մանրամասն թերթի այսօրվա համարում։

Վերլուծական