Հետևեք մեզ։

Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատմությունը «մութ կողմեր» ունի. թուրքական մամուլ

10:23, 22 մայիս 2024
Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատմությունը «մութ կողմեր» ունի. թուրքական մամուլ

Թուրքական Hürriyet թերթը չորեքշաբթի գրել է, որ ինքնաթիռի վթարը, որի հետևանքով զոհվել են Իրանի նախագահը և արտգործնախարարը, «ձեռնտու է Իսրայելին, սակայն այս միջադեպն ունի մութ կողմեր, որոնք պետք է պարզաբանվեն»։


Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում։

Մայիսի 20-ի առավոտյան Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հաստատել է նախագահի և նրա պատվիրակության մահվան մասին լուրերը։ Պատվիրակությունը վերադառնում էր ուղղաթիռով Ադրբեջան կատարած այցից հետո, որտեղ Ռաիսին և Իլհամ Ալիևը մասնակցել են Գիզ Գալասի հիդրոէլեկտրակայանի բացման արարողությանը և սահմանային Արաքս գետի վրա Խուդաֆերին հիդրոէլեկտրակայանի շահագործման հանձնմանը։

«Ինչ վերաբերում է նախագահ Ռաիսիի սպանությանը, արդյոք դա ձեռնտու է Իսրայելին, դա ձեռնտու է: Յուրաքանչյուր միջադեպ, որը անհանգստացնում է Իրանին, ձեռնտու է Իսրայելին: Կարո՞ղ է արդյոք դրա հետևում կանգնած լինել Իսրայելը: Ես չեմ կարծում, որ միայն Իսրայելին պետք է մեղադրել: Ուղղաթիռի կործանման հետ կապված մութ հարցեր կան, դրանք պարզաբանման կարիք ունեն»,- գրում է թերթի սյունակագիր Աբդուլկադիր Սելվին՝ կառավարական շրջանակներին հղում անելով


Նա նաև մտածում է, թե արդյոք Իրանը չէ՞ր կարող ELT սարք տեղադրել այն ուղղաթիռի վրա, որով Ռաիսին թռչում էր: «Եթե ​​երկրում կա միայն մեկ ELT սարք, արդյոք այն չպիտի՞ լինի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վրա»,- գրում է հրապարակման հեղինակը։