Շատ ցավալի իրադարձություն է, ցավակցում եմ բարեկամ երկրի ժողովրդին այս շատ անսպասելի ու անհասկանալի իրադարձության հետ կապված։ Այս մասին ՀՀ-ում Իրանի դեսպանատան Սգո մատյանում գրառում անելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց՝ թե՛ Իրանի նախագահը, թե՛ արտգործնախարարը տարածաշրջանի և Հայաստանի համար շատ բան էին անում։
«Երևի գիտեք, որ նախատեսվում էր Նախագահի այցը Հայաստան, դա մեր համար շատ կարևոր էր, ցավում եմ այս ողբերգության հետ կապված»,- ասաց Սիմոնյանը։