Նորվեգիան ճանաչում է Պաղեստինը որպես պետություն, որոշումն ուժի մեջ է մտնում մայիսի 28-ից։
«Նորվեգիայի կառավարությունը որոշել է, որ Նորվեգիան կճանաչի Պաղեստինը որպես պետություն»,- Риа Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Նորվեգիայի կառավարության կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Նշվում է, որ մայիսի 28-ից ուժի մեջ կմտնի Պաղեստին պետության պաշտոնական ճանաչումը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նույն օրը Պաղեստինը պաշտոնապես կճանաչեն նաև եվրոպական այլ երկրներ։