Թեհրանի կենտրոնում գտնվող Էնգելյաբ հրապարակում հազարավոր բնակիչներ են հավաքվել՝ մասնակցելու Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների հոգեհանգստյան աղոթքին:
Այն գլխավորում է Իրանի հոգևոր գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում։
Մայիսի 20-ի առավոտյան Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հաստատել է նախագահի և նրա պատվիրակության մահվան մասին լուրերը։ Պատվիրակությունը վերադառնում էր ուղղաթիռով Ադրբեջան կատարած այցից հետո, որտեղ Ռաիսին և Իլհամ Ալիևը մասնակցել են Գիզ Գալասի հիդրոէլեկտրակայանի բացման արարողությանը և սահմանային Արաքս գետի վրա Խուդաֆերին հիդրոէլեկտրակայանի շահագործման հանձնմանը։
Հոգեհանգստյան աղոթքի տեսանյութերը՝ այստեղ։