Իսրայելը հետ է կանչել Նորվեգիայում և Իռլանդիայում իր դեսպաններին խորհրդակցությունների համար։
Այս մասին «X»-ի իր օգտահաշվում գրել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը։
«Ես հանձնարարել եմ Իռլանդիայում և Նորվեգիայում Իսրայելի դեսպաններին անհապաղ հետ կանչել խորհրդակցությունների համար՝ հաշվի առնելով Պաղեստինի պետությունը ճանաչելու այս երկրների որոշումները: Ես հստակ և միանշանակ ուղերձ եմ հղում Իռլանդիային և Նորվեգիային. Իսրայելը չի լռի նրանց դեմ, ովքեր խաթարում են նրա ինքնիշխանությունը և սպառնում են նրա անվտանգությանը։
Եթե Իսպանիան կատարի Պաղեստին պետությունը ճանաչելու իր մտադրությունը, ապա նմանատիպ քայլ կձեռնարկվի նաև նրա դեմ»,- գրել է Իսրայելի արտգործնախարարը։