Բագրատ Սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որևէ փորձ լինել նախկին ռեժիմների վերադարձի: Այս մասին Իրանի դեսպանատանը Սգո մատյանում գրառում կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Նա պետք է դա հստակ ցույց տա։ Միջազգային չափանիշ կա չէ, որ ասում է դատավորը պետք է լինի անկախ, նա նաև պետք է երևա անկախ։ Նույն բանը ես ասել եմ Սրբազանին։ Եթե մեր խորհուրդները, մեր մոտեցումները հաշվի առնվեն, շարժումը կունենա ավելի մեծ աջակցություն ժողովրդի կողմից»,- ասել է նա: