Հետևեք մեզ։

Մահ, բանտ, ունեզրկում․ Խաչատուր Սուքիասյանը ԱԺ ամբիոնից սպառնում է ընդդիմադիրներին

12:39, 22 մայիս 2024
Մահ, բանտ, ունեզրկում․ Խաչատուր Սուքիասյանը ԱԺ ամբիոնից սպառնում է ընդդիմադիրներին

ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ԱԺ ամբիոնից սպառնում է ընդդիմադիրներին։

 

ՀՀ-ն ուզում է ուժեղանալ, ամրապնդել իր սահմանները, ՀՀ քաղաքացիները, կուսակցությունները, պատգամավորները խանգարում են դրան։


«Եթե մենք գնանք տարիներ հետ և տեսնենք, թե ՀՀ-ն ովքեր են ղեկավարել, ինչ ձևով են կառավարել և ինչպես էին վերաբերում այն մարդկանց, ովքեր մի օտար երկրի անուն էին տալիս։ Եթե թույլ կտաք, ձեզ ասեմ, շատ վատ էին վարվում․ կամ այդ մարդիկ մահանում էին, կամ այդ մարդիկ ունեզրկվում էին, կամ բանտում էին հայտնվում։ Հիմա ձեզ ասում եմ, եթե դուք ձեր չափը չճանաչեք և խանգարեք ՀՀ զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսենք։ Պետք է ձեր չափը լավ ճանաչեք»,- ասաց Սուքիասյանը՝ դիմելով ընդդիմադիրներին։