Հետևեք մեզ։

Փրկարարները դուրս են բերել շանը ժայռի վրայից (լուսանկարներ)

12:50, 22 մայիս 2024
Փրկարարները դուրս են բերել շանը ժայռի վրայից (լուսանկարներ)

 

Մայիսի 22-ին, ժամը 08:20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ գյուղում նկատել են շան, որը հավանաբար ժայռից ընկել է և չի կարողանում բարձրանալ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դուրս են բերել շանը ժայռի վրայից (մոտ 6 մ)։