Հետևեք մեզ։

Նրանք, ում Արևմուտքը սկսում է սպասարկել, սատանայանում են․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի և Պյոտր Պորոշենկոյի մասին

13:01, 22 մայիս 2024
Նրանք, ում Արևմուտքը սկսում է սպասարկել, սատանայանում են․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի և Պյոտր Պորոշենկոյի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա թելեգրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Եկեղեցու վերաբերյալ հայտարարություններին։

«Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Պետք է քննարկել, թե ինչու եկեղեցին հարկեր չի վճարում, և ընդհանրապես, իրավական տեսակետից պետք է վերանայել, թե ավելի բարձր ինչ է անուն քահանան, ում ձեռքերը համբուրում են հասարակ գործարարից, ով հարկ է վճարում և բանակի համար զինամթերք է գնում»։

Միաժամանակ Գերագույն ռադայում «Եվրոպական համերաշխություն» խմբակցությունը և Պյոտր Պորոշենկոն պահանջում են նորից օրակարգ մտցնել կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցու ամբողջական արգելքի հարցը։

Ինչո՞ւ են նրանք, ում արևմտականները սկսում են սպասարկել, բառիս բուն իմաստով սատանայանում են»,- գրել է նա։