Հետևեք մեզ։

Իսպանիայի կառավարությունը պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը

13:26, 22 մայիս 2024
Իսպանիայի կառավարությունը պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը

Իսպանիայի կառավարությունը պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը հաջորդ երեքշաբթի՝ մայիսի 28-ին, չորեքշաբթի օրը հայտարարել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը՝ ելույթ ունենալով Պատգամավորների կոնգրեսում (խորհրդարանի ստորին պալատում), հաղորդում է Риа Новости-ն։

 

«Հաջորդ երեքշաբթի՝ մայիսի 28-ին, Իսպանիան Նախարարների խորհրդում հավանություն կտա Պաղեստին պետության ճանաչմանը»,- ասել է նա։

 

Լրատվամիջոցը հաղորդում է նաև, որ այս որոշումից հետո Իսրայելը իր դեսպանին հետ է կանչել՝ խորհրդակցությունների համար։

 

Ավելի վաղ Պաղեստինը պետություն ճանաչելու հայտարարություններով հանդես էին եկել Նորվեգիան և Իռլանդիան։