Հետևեք մեզ։

Տնտեսական գործունեության միակ նպատակը պետք է լինի ծառայելը, այն չպետք է ծառայի իշխանության ձեռք բերմանը, հարստության անհագ կուտակմանը․ Բագրատ Սրբազան

13:54, 22 մայիս 2024
Տնտեսական գործունեության միակ նպատակը պետք է լինի ծառայելը, այն չպետք է ծառայի իշխանության ձեռք բերմանը, հարստության անհագ կուտակմանը․ Բագրատ Սրբազան

Տնտեսական գործունեության միակ նպատակը պետք է լինի ոչ թե ծառայեցնելը, այլ ծառայելը։ Այն չպետք է ծառայի իշխանության ձեռք բերմանը, հարստության անհագ կուտակմանը կամ նյութի չարաշահմանը։ Այս մասին տնտեսագետների հետ հանդիպմանը ասել է Բագրատ Սրբազանը։

 

«Հոգևոր ընկալմամբ՝ տնտեսությունը կամ հարստությունը բարիք է, խնդիրը նրա սխալ կիրառումն է կամ ի չարս գործածումը։ Հետևաբար դատապարտելի է տնտեսական խաբեությունն ու մարդու շահագործումը»,- ասել է նա։