Հետևեք մեզ։

Ես և մենք դա շարժում չենք համարում, իսկ ՀՀ-ում իշխանափոխության պահանջարկ չկա․ Հրաչյա Հակոբյանը՝ Սրբազան շարժման մասին

14:12, 22 մայիս 2024
Ես և մենք դա շարժում չենք համարում, իսկ ՀՀ-ում իշխանափոխության պահանջարկ չկա․ Հրաչյա Հակոբյանը՝ Սրբազան շարժման մասին

Ներքաղաքական իրավիճակի հետ կապված հանդիպում վերջերս Նիկոլ Փաշինյանի հետ չի եղել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

 

Արձագանքելով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման վերաբերյալ հարցին՝ Հրաչյա Հակոբյանը նախ ճշտեց՝ ի՞նչ շարժում, ապա ավելացրեց․ «Ես ինքս և մենք թերևս դա շարժում չենք համարում և դրա հետ կապված էս պահին հարցեր չկան»։


Ըստ նրա՝ ՀՀ-ում իշխանափոխության պահանջարկ չկա։