Հետևեք մեզ։

«ԿՈՄԱ» ակումբը չի բացվի, անհավանական վատություն արեցիք. Գարիկ Պապոյանը նշում է պատճառը

14:50, 22 մայիս 2024
«ԿՈՄԱ» ակումբը չի բացվի, անհավանական վատություն արեցիք. Գարիկ Պապոյանը նշում է պատճառը

«ԿՈՄԱ» ակումբը չի բացվի։ Այս մասին ինստագրամյան իր էջում հայտարարել է հումորիստ և երաժիշտ, ակումբի հիմնադիր Գարիկ Պապոյանը։

 

«Ակումբը չի բացվի, որովհետև Ծաղկաձորի ՏԻՄ-երը որոշել են, որ ճանապարհները քանդելու ճիշտ ժամանակը Ծաղկաձորի տուրիստական սեզոնն է։ «ԿՈՄԱ» ակումբը ունի տասնյակ աշխատողներ, ամեն մեկը 3-4 հոգանոց ընտանիքի մատակարար։ Այս ինչ քաղաքապետարանը արեց բացումից օրեր առաջ, ես համարում եմ կուրորտային տարածաշրջանի կառավարման նրբությունների տոտալ անտիրապետում։ Անհավանական վատություն արեցիք մի թիմի, որը եկել էր Ծաղկաձոր քաղաքին նոր շունչ տալու»,-նշում է Պապոյանը։

 

Նշենք, որ ակումբը վերաբացվելու էր մայիսի 31-ին։