Ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահի և արտգործնախարարի մահը դադար է առաջացրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Թեհրանի հետ համագործակցության բարելավման շուրջ բանակցություններում։
«Reuters»-ը հայտնում է, որ այս մասին ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
«Նրանք սգի մեջ են, և ես պետք է հարգեմ դա: Բայց այս ամենի ավարտից հետո մենք նորից կաշխատենք»,- ասել է Գրոսին:
Գրոսսին նշել է, որ AEBA-ն ծրագրում է շարունակել տեխնիկական քննարկումներն Իրանի հետ, սակայն քննարկումները դեռ չեն կայացել՝ կապված ուղղաթիռի կործանման հետ, որի հետևանքով զոհվեցին նախագահ Իբրահիմ Ռաիսին, արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդուլլահիանը և այլոք։