Հետևեք մեզ։

Ժամանակին բոլորի հետ էլ կլինի, ինչու չպետք է լինի․ Բագրատ Սրբազանը՝ ՀՀ նախկին նախագահների հետ հանդիպելու մասին

15:21, 22 մայիս 2024
Ժամանակին բոլորի հետ էլ կլինի, ինչու չպետք է լինի․ Բագրատ Սրբազանը՝ ՀՀ նախկին նախագահների հետ հանդիպելու մասին

Այս շարժումը միտված է հաշտության օրակարգին, ինքնամաքրմանը, ատելության վերացմանը, եթե այս ամենի դիմաց նրանք ճնշում և այլ մեթոդներ են կիրառում, նշանակում է՝ դեմ են այս ամենին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով լրագրողների դիտարկմանը,թե խոսակցություններ կան Սրբազան շարժումն առավել մեծ ճնշումների ենթարկելու մասին։

 

Հարցին՝ նախորդ նախագահների հետ հանդիպում ծրագրվու՞մ է, Բագրատ Սրբազանը պատասխանեց․ «Ժամանակին բոլորի հետ էլ կլինի, ինչու չպետք է լինի»։

 

Հարցին՝ հանդիպել է Մուրադ Փափազյանի հետ, Սրբազանը դրական պատասխան է տվել․ «Մուրադ Փափազյանը ֆրանսիական մեծ պատվիրակությամբ այստեղ էր, խոսել ենք, ներկայացրել եմ շարժման բովանդակությունը, ասել եմ՝ թեպետ այն վերջում քաղաքական լուծումներ է պահանջում, սակայն բովանդակությամբ ազգային հոգևոր շարժում է»։

 

Անդրադառնալով ՀՀ մուտքի արգելքի հանդիպած և հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյանի հետ հանդիպելու իր առաջարկին՝ Սրբազանը նշեց․ «Արձագանք չի եղել»։