Հետևեք մեզ։

«Ես պատրաստ եմ իմ մանդատը վայր դնել, դուք պատրա՞ստ եք», «մենք թռնող չենք»․ Արծվիկ Մինասյանի և Ալեն Սիմոնյանի բանավեճը ԱԺ-ում

15:54, 22 մայիս 2024
«Ես պատրաստ եմ իմ մանդատը վայր դնել, դուք պատրա՞ստ եք», «մենք թռնող չենք»․ Արծվիկ Մինասյանի և Ալեն Սիմոնյանի բանավեճը ԱԺ-ում

 

«Այստեղից, երբ հայտարարում եք 29․743 քառ․ կմ, հարցը տալիս ենք շատ պարզ՝ հիմա այդքա՞ն է։ Ադրբեջանը զավթած տարածք չունի՞ Հայաստանից։ Այս մասին ԱԺ-ում ելույթ ունենալիս ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։


Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «29․743 քառ․ կմ է, այո, միշտ այդքան է, այն տարածքները, որոնք ձեր ասելով զավթված են և ես դրա հետ համաձայն եմ, նույնպես ՀՀ տարածք է։ Հարց է հնչել, դուք, ձեր ուժը ընդունո՞ւմ է, որ 29․743 քառ․ կմ է ՀՀ տարածքը, այո կամ ոչ»,- դիմելով Մինասյանին՝ ասել է Սիմոնյանը։


Ի պատասխան ԱԺ նախագահին՝ Արծվիկ Մինասյանը ասել է․ «ՀՀ ինքնիշխան տարածքը հայտարարված օրենքներով 29․743 քառ․ կմ է, ամրագրված է, այստեղ ընդունել-չընդունելու մասին չէ, ինչքա՞ն եք թողել Հայաստանից և Արցախից»։

 

Մինասյանը անդրադարձավ նաև մանդատները վայր դնելու վերաբերյալ քննարկումներին, նշեց՝ այդ մասին խոսել են Ալեն Սիմոնյանը, Արփի Դավոյանը, Բաբկեն Թունյանը, Անդրանիկ Քոչարյանը։

 

«Ես առաջարկում եմ, հրապարակային հայտարարել, ես պատրաստ եմ իմ մանդատը վայր դնել, դուք 4-դ պատրա՞ստ եք»,- ասաց Մինասյանը, որին ի պատասխան՝ Սիմոնյանը նշեց․ «Ի տարբերություն ձեզ՝ մենք պարտավորություն ունենք ստանձնած մեր հայրենակիցների կողմից, մենք թռնող չենք։ Աթոռակռիվ եք փորձում հրահրել»։