Հետևեք մեզ։

Մեր ընդդիմադիրները ճանապարհ են բացում ուրիշների համար, որ նրանք ասեն՝ ՀՀ ինքնիշխան տարածքը 23 քառ․ կմ է, հենց 23 քառ․ կմ․ Նիկոլ Փաշինյան

17:30, 22 մայիս 2024
Մեր ընդդիմադիրները ճանապարհ են բացում ուրիշների համար, որ նրանք ասեն՝ ՀՀ ինքնիշխան տարածքը 23 քառ․ կմ է, հենց 23 քառ․ կմ․ Նիկոլ Փաշինյան

Եթե որևէ մեկը ասում է ՀՀ ինքնիշխան տարածքը 29.743 քառ․ կմ չէ, ինքը, մեր ընդդիմադիրները ճանապարհ են բացում ուրիշների համար, որ ասեն ՀՀ ինքնիշխան տարածքը 300․000 քառակուսի կմ է:

 

Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըէ անդրադառնալով ընդդիմադիրների դիտարկումներին առ այն, թե արդյոք այս պահին էլ ՀՀ-ն 29․743 քառ․ կմ է։

 

«Նրանք չեն ըմբռնում, որ նույն ձևով ճանապարհ են բացում ուրիշների համար, որ նրանք էլ ասեն՝ ՀՀ ինքիշխան տարածքը 23 քառ․ կմ է, հենց 23 քառ․ կմ։ Այն ինչ, ուզում են անել, այստեղ բանավեճը զուտ քառ․ կմ-ի մասին չէ, այստեղ բանավեճը այն մասին է, թե ՀՀ ինքիշխան պետություն գոյություն ունի, թե չունի»,- ասաց Փաշինյանը։