Հետևեք մեզ։

2020թ. մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են մեր դաշնակիցները, ՀԱՊԿ անդամ 2 երկիր․ Նիկոլ Փաշինյան

17:44, 22 մայիս 2024
2020թ. մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են մեր դաշնակիցները, ՀԱՊԿ անդամ 2 երկիր․ Նիկոլ Փաշինյան

 

Բելառուսի նախագահը ասել է այն, ինչ ես 4 տարի ուզում եմ ասել ՀՀ-ին, բայց ուղիղ չեմ կարողանում։ Այս մասին ԱԺ-ում ելույթ ունենալիս ասեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Բելառուսի նախագահի դիտարկմանն առ այն, թե ասել էր՝ պատերազմը հնարավոր է հաղթել։

 

«Հիմա առիթը տրվել է, ուղիղ ասեմ 2020թ. պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են ոչ մեր կողմից մեր դաշնակիցները։ Ես ՀԱՊԿ 2 երկիր գիտեմ, որ մասնակցել են մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։

 

Հնարավոր է՝ այդ երկրները իմիտացիա են ստեղծել, որ օգնել են մեզ, բայց այդ պատերազմը նույնիսկ ԼՂ-ի մասին չի եղել, ես քննիչ հանձնաժողովում ցույց եմ տվել, որ ԼՂ հարցը իրենք իրենց մեջ վաղուց փակել են։ Այդ պատերազմը եղել է ՀՀ անկախ պետության չգոյության մասին։ Փորձել են 2021-ի մայիսին, երբ լուծարված էր Կառավարությունը, փորձել են 2022-ի սեպտեմբերին, չի ստացվել, փորձել են 2023-ի սեպտեմբերին, չի ստացվել, մի հատ էլ փորձեցին 2024-ի մայիսի 9-ին, էլի ստացվեց ու չի ստացվելու»,- ասաց Փաշինյանը։

 

Նա սահմանազատման գործընթացը համարում է անկյունաքարային և շրջադարձային ՀՀ պատմության առումով։

 

«Ես 2022-ին ասել եմ՝ 1-2 տարի կարեցանք պահենք պետությունը, առաջիկա 50-100 տարվա համար մեր պետության գոյությունը երաշխավորում ենք։ Սահմանազատման գործընթացով այդ խնդրի 60 տոկոսը լուծել ենք։ Այս աղմուկը նրա համար է, որ մարդկանց մոտ թույլ չտան այն գիտակցության արմատացումը, որ մենք Բերքաբերում, Կիրանցում, Ոսկեպարում մեր պետության անկյունաքարերն ենք շարում, որի վրա պետք է կառուցվի պետություն, անվտանգություն, ազատություն, երջանկություն։ Լուկաշենկոն ճիշտ է հասել, ստեղս հասավ, մինչև հասա նրան, որ ինքը դա հրապարակային ասի։ Ուրախ եմ, որ կարողացա հասնել նրան, որ նա հրապարակային ասեց; Այս փորձերը շարունակելու եմ, էլի մարդիկ կան»,- ասաց Փաշինյանը։