Հետևեք մեզ։

Որպես ՀՀ վարչապետ երաշխավորում եմ՝ Պապ թագավորը չի սպանվելու, ինչ վեղար էլ հագնեն, քանի կիլոյանոց խաչ ուզում են դոշերից կախեն․ Նիկոլ Փաշինյան

18:00, 22 մայիս 2024
Որպես ՀՀ վարչապետ երաշխավորում եմ՝ Պապ թագավորը չի սպանվելու, ինչ վեղար էլ հագնեն, քանի կիլոյանոց խաչ ուզում են դոշերից կախեն․ Նիկոլ Փաշինյան

Ուզում են մեզ լեգիտիմ տարածքից դուրս բերել, որպեսզի մեզ դարձնեն լեգիտիմ թիրախ ուրիշների համար: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Դա արվում է նրա համար, որպեսզի լինեն երկրներ և մարդիկ, ովքեր ասեն՝ դե տեսնո՞ւմ եք ՀՀ-ն ի վիճակի չի անկախ պետություն լինել, իրեն պետք է ինչ-որ կիսաֆորպոստային վիճակներում յոլա գնալ, ապրեք, կերեք, ընդհուպ մոմ վառեք, մնացածը մենք ձեզ համար կանենք։ Իսկ երկիրը կառավարելու շատ ավելի լուրջ մեխանիզմներ կան, ձեր ինչին է պետք կառավարություն, խորհրդարան, օրինակ՝ կան թեմեր։ 10 մարզի փոխարեն կլինենք 10 թեմ։ Օրինակ՝Հայաստանը կառավարման այլ եղանակ է ունեցել՝ կայսերական կառավարման եղանակ, որ գնում են Կեսարիայիում օծվում էին և գալիս էին ՀՀ-ում դառնում ազդեցության գործակալ։ Խեղճ Պապ թագավորը մինչև քաշեց, բերեց Հայաստան, ֆիզիկապես բերեց, բայց այդ ազդեցության գործակալի մասը Պապ թագավորից մինչև այսօր չի լուծվել, բայց համոզված եմ առաջիկա 1-2-3 ամսում էդ էլ է լուծվելու։ Սա հազարամյա հարց է։ Սա այն խոսակցությունն է, որն ընդհատվել է Պապ թագավորի սպանությամբ։ Պապ թագավորն այլևս չի սպանվելու և ես որպես ՀՀ վարչապետ երաշխավորում եմ, Պապ թագավորը չի սպանվելու, ՀՀ կառավարությունը չի սպանվելու, ինչ վեղար էլ ուզում են հագնեն, քանի կիլոյանոց, ինչ մետաղից խաչ ուզում են դոշներից կախեն, Պապ թագավորը չի սպանվելու։

Այսօրվա ՀՀ-ն իրագործումն է Պապ թագավորի երազանքի, որն իրագործվել է և դա որևէ մեկը չի կարող սպանել», - ասաց նա։

Վերլուծական