Զատկի տոնի նախօրեին իրականացել է մանկության մեկ երազանք՝ Վլադիմիր Պուտինը յորքշիրյան տերիեր է նվիրել Կալուգայից մի աղջկա։ Հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Միլանա Իզոտովան իր նվիրական ցանկության մասին գրել է ՌԴ նախագահին Ամանորին ուղղված նամակում։ Խնդրանքին նա կցել է նաև Ռուսաստանի ղեկավարի դիմանկարը, որի հեղինակն ինքն է եղել։
Աղջիկը խնդրել է այս ցեղատեսակի շուն, քանի որ նրա մասին երազել է դեռ հինգ տարեկանից, և ընտանիքը չի կարող իրեն թույլ տալ նման կենդանի ձեռք բերել։
Տեսանյութն` այստեղ։