Արցախի նախկին պետնախարար, Բաքվում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի հիմնադրած Դիլիջանի UWC Dilijan քոլեջն այս տարի ավարտում են 109 ուսանողներ աշխարհի 50 երկրներից։
Նրանց ավարտական միջոցառմանը ելույթ է ունեցել Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը։
«Կարող եմ վստահեցնել, որ այսուհետ ձեր շուրջբոլորը կտեսնեք հայկական հետքը, կնկատեք մի բան, որը նախկինում չէիք նկատում։ Նաև, ձեր կյանքի վերջում դուք, ինչպես և ես, հայ եք դառնալու ձեր ընտրությամբ»,- ասաց Վերոնիկա Զոնաբենդը։
Նա իր խոսքը եզրափակեց Ռուբեն Վարդանյանի խոսքերով.
«Ռուբենը նաև իր ջերմ բարեմաղթանքներն է հղում շրջանավարտներին և շնորհակալություն հայտնում բոլոր նրանց, ովքեր հավատում են արդարությանը և աջակցում են իրեն։ Ռուբենի խոսքերին համահունչ՝ վստահ եմ, որ միասին մենք կարող ենք շատ բան անել աշխարհը բոլորի համար ավելի լավը դարձնելու համար։ Կանգնեք ձեր արժեքների օգտին և պատրաստ եղեք տալ ավելին, քան հույս ունեք դրա դիմաց ստանալ»: