Ներկայում պաշտոնական Վաշինգտոնը Հայաստանի խնդրանքով քննարկումներ է անցկացնում այդ երկրին աջակցության միջոցառումներն ուժեղացնելու ուղղությամբ։
Այս մասին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հաղորդում է Կոնգրեսի կայքը։
Միաժամանակ նա հիշեցրել է ապրիլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ ունեցած հանդիպումը։
«Եվրամիության պաշտոնյաների հետ այս ուղղությամբ խորհրդակցությունները նպատակ ունեին պարզել, թե որ ուղղություններով պետք է աջակցություն ցուցաբերվի Հայաստանի կառավարությանը։ Մենք որոշել ենք, որ իրականացվելիք միջոցառումները պետք է ընդգրկեն բոլոր ոլորտները»,- ասել է նա։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։