Արդեն 3 ժամից ավելի է Ոստիկանության Կենտրոնի բաժին են տարվել կինոռեժիսոր Արման Երիցյանը և հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
Նա նաեւ գրել է. «Ակնհայտ է, որ նրանց հեռախոսները խլել են, զանգերին պատասխանում են ոստիկանության աշխատակիցները։ Թե ինչ է կատարվում ներսում, կարելի է առաջնորդվել երևակայությամբ, ինչպես միշտ։ Խմելու ջուր չեն տվել և այլն»: