Նորվեգիայի կառավարությունը նոր սահմանափակումներ կմտցնի Ռուսաստանի քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են երկիր գնալ որպես զբոսաշրջիկներ։ Որոշումը տեղադրվել է կառավարության պաշտոնական կայքում։
Նոր որոշմամբ՝ կասեցվում է վիզաների տրամադրումը Ռուսաստանի այն քաղաքացիներին, ովքեր երկիր են ժամանում որպես զբոսաշրջիկներ։
Հայտարարվել է, որ այս որոշումը կտարածվի ինչպես Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության, այնպես էլ Շենգենյան գոտու երկրների վիզաների վրա։
Փաստաթղթում բացառություններ են դիտարկվում սովորողներին, ինչպես նաև այն ՌԴ քաղաքացիների համար, որոնց մերձավոր ազգականները կամ ընտանիքի անդամները բնակվում են նշված երկրի տարածքում։
Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 29-ից
Կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր, որ դա ուղղակիորեն կապված է ռուս-ուկրաինական պատերազմի հետ։