Հետևեք մեզ։

Իրանը կարող է թաքցնել Ռաիսիի մահվան հետաքննության մանրամասները․ թուրքական մամուլ

10:37, 23 մայիս 2024
Իրանը կարող է թաքցնել Ռաիսիի մահվան հետաքննության մանրամասները․ թուրքական մամուլ

Սկսել են քննարկվել Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի մահվան պատճառ դարձած ավիավթարի վարկածները, քանի որ Թեհրանը կարող է թաքցնել հետաքննության մանրամասները:


Ռաիսիին, Աբդոլլահյանին և այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեղանի շրջանում։ Մայիսի 20-ի առավոտյան երկրի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հաստատել է նախագահի և նրա պատվիրակության մահվան մասին լուրերը։ Նա վերադառնում էր Ադրբեջան կատարած այցից հետո, որտեղ Ռաիսին և Իլհամ Ալիևը մասնակցում էին Գիզ Գալասի հիդրոէլեկտրակայանի բացման արարողությանը և սահմանային Արաքս գետի վրա Խուդաֆերին հիդրոէլեկտրակայանի շահագործման հանձնմանը։


«Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի խոցման պատճառը կպարզվի հատուկ խմբի հետաքննության արդյունքում: Սակայն ես վստահ չեմ, որ իրանական պետությունը կհայտարարի այդ մասին: Իրանում ընդհանուր միտումն այն է, որ դա եղել է դժբախտ պատահար, սակայն, երբ տեղեկություններ են հայտնվում, սկսեցին սրվել կասկածները, որ միջադեպը կարող էր մահափորձ լինել»,- գրում է թերթի սյունակագիր Աբդուլկադիր Սելվին՝ հղում անելով կառավարական շրջանակներին:


Ինչպես նախորդ հրապարակումներում, հեղինակը հարցեր է տալիս վթարի պատճառների մասին։ «Եթե եղանակային պայմանները լավն էին, ապա ինչո՞ւ է վթարի ենթարկվել Ռաիսին տեղափոխող ուղղաթիռի օդաչուն՝ «Մուսթավի» ջոկատի հրամանատարը, ուրեմն նա պետք է որ փորձառու օդաչու լիներ, այդ դեպքում ինչո՞ւ ուղղաթիռը ընկավ հենց կենտրոնում, եթե կառավարվում է ամենափորձառու օդաչուի կողմից, իսկ մյուս երկուսը, որոնց ոչինչ չեղավ, թռչում են առջևից և հետևից»,-գրում է հրատարակությունը։


«Պարզվեց, որ ուղղաթիռի խցիկը այրվել է, արդյոք օդում տեղի է ունեցել դիվերսիա, որը հանգեցրել է խցիկի բռնկմանը։ Ավելի ու ավելի շատ են հարցերը. Վթարի հավանականությունը փոխարինվում է սպանությամբ և դիվերսիայով։ Միայն հայտնի չէ, թե ով է այս սպանության պատվիրատուն։ Իրանի ներսում, թե դրսում»,- նշում է թերթը։