Մենք ՕՊԵԿ+ անդամ երկիր ենք, աշխատում ենք նավթ արդյունահանող շատ երկրների հետ՝ ստեղծելու համերաշխության փաթեթ, որը ցույց կտա, թե ինչ լրացուցիչ ներդրումներ կարող են անել Ադրբեջանը և նավթ արդյունահանող այլ երկրներ՝ COP-ից առաջ ավելի շատ ֆինանսավորում ապահովելու համար:
Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ես կարծում եմ, որ նավթ արդյունահանող երկրները պետք է ավելի շատ վճարեն և ավելի շատ նպաստեն խնդրի լուծմանը, հատկապես, երբ նավթի գները բարձր են։
Ես հավատում եմ, որ համերաշխությունը ֆինանսավորման անբաժանելի մասն է»,- ասել է նա։