Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը կլուծարվի։ Այս որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Ֆոնդը լուծարելու մասին որոշումը կայացվել է 2024 թվականի մարտի 14-ին։Լուծարման նախագծի հիմնավորման մեջ նշված չէ լուծարման պատճառը։
Հիշեցնենք, որ ընկերությունը ստեղծվել է 2019 թվականին։ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» ՀՀ կառավարության ներքո գործող ընկերություն էր, որի գործունեությունը միտված էր խոշորագույն ներդրողների և գործընկերների հետ համատեղ լայնածավալ նախագծերի իրականացմանը:
Նշենք, որ Երևանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիսանում էր ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը։ ՀՀ Էկոնոմիկայի այդ ժամանակվա նախարար Վահան Քերոբյանը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի (ANIF) տնօրենների խորհրդում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հրաման է ստորագրել։
Այդ օրվա մեկ այլ որոշմամբ էլ չի հաստատվել ԱՆԻՖ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունը։
Որոշման մեջ նշվում է, որ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող համախմբված ֆինանսական հաշվետվությունները ճշգրիտ չեն ներկայացնում ընկերության և վերջինիս դուստր ընկերությունների ֆինանսական վիճակը։
Նշենք նաև, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթն ընթացքի մեջ է: Որեւէ անձի նկատմամբ քրեական հետապնդում դեռեւս չի հարուցվել, սակայն մի շարք անձինք հարցաքննվել են, Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում նախաքննությունը շարունակվում է: