Հետևեք մեզ։

Իմ հայացքը ուղղված է արտաքին աշխարհին, ցանկություն չունեմ մեկնաբանել ներգործընթացներ, հատկապես, երբ այդպիսիք չկան․ Վահան Կոստանյանը՝ Սրբազան շարժման մասին

11:54, 23 մայիս 2024
Իմ հայացքը ուղղված է արտաքին աշխարհին, ցանկություն չունեմ մեկնաբանել ներգործընթացներ, հատկապես, երբ այդպիսիք չկան․ Վահան Կոստանյանը՝ Սրբազան շարժման մասին


Սահմանազատումը պետք է իրականացվի՝ վերականգնելու համար 1991-ին գոյություն ունեցած սահմանները։ Այս մասին 24News-ի լրագրողի հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։


Նա նշեց, որ Տավուշի հատվածի սահմանազատման պարագայում ընտրվել է 1976 թվականի ԳՇ քարտեզը։


Հարցին՝ ինչու Ադրբեջանը չի հաստատում, որ որպես սահմանազատման հիմք պետք է ընդունվի Ալմաթայի հռչակագիրը, Կոստանյանը պատասխանել է․ «Սահմանազատման հանձնաժողովների հայտարարության մեջ արդեն իսկ արձանագրված է դա, մենք ԱԳ նախարարների ֆորմատով տեղի ունեցող բանակցություններում աշխատում ենք, որ Ալմաթայի հռչակագրի հիշատակումը տեղ գտնի նաև այդ փաստաթղթում»։


Թե որքանով է իրատեսական շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի կնքումը, Կոստանյանը նշել է․ «ՀՀ-ի կողմից պատրաստակամություն կա համաձայնագիրը ստորագրել և կյանքի կոչել այն, աշխատանքները տարվում են, իսկ Ադրբեջանի կողմից այն հարցերի մասին, որոնց մասին ասել էինք, որ դեռ գրավոր համաձայնություն չկա,  շարունակում են որոշակի տարբերությյունների լինել այս հարցերի շուրջ»։

 

Կոստանյանը արձագանքեց նաև լրագրողի հարցին՝ արդյո՞ք իշխանափոխության վտանգ տեսնում է ՀՀ-ում․ «ԱԺ մեր գործընկերները շատ դիպուկ բնորոշել են սա, իմ հայացքը և իմ մեկնաբանությունները ուղղված է արտաքին աշխարհին, ես ցանկություն չունեմ ներքին գործընթացներ մեկնաբանել, հատկապես, երբ այդպիսիք չկան»։

Վերլուծական