Հետևեք մեզ։

ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալը ձերբակալվել է

11:58, 23 մայիս 2024
ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալը ձերբակալվել է

 

ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վադիմ Շամարինը ձերբակալվել է կաշառակերության գործով, ՌԻԱ Նովոստիին հայտնել են 235-րդ կայազորային զինվորական դատարանում։


«Դատարանը բավարարել է հետաքննության միջնորդությունը՝ Վադիմ Շամարինի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց ընտրելու վերաբերյալ», - ասել է գործակալության զրուցակիցը։


Գեներալը կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։


Վերջին շաբաթների ընթացքում մի քանի բարձրաստիճան զինվորականներ հայտնվել են նախնական կալանքի տակ։ Այսպես, մայիսի 13-ին հայտնի դարձավ ՊՆ գլխավոր կադրային վարչության պետ Յուրի Կուզնեցովի կալանավորման մասին, իսկ մայիսի 17-ին դատարանը ձերբակալեց 58-րդ բանակի նախկին հրամանատար Իվան Պոպովին։ Առաջինը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Ըստ աղբյուրի՝ խոսքը 30 միլիոն ռուբլու չափի մասին է։ Երկրորդը մեղադրվում է խարդախության մեջ։


Բացի այդ, ապրիլի 23-ին ձերբակալվել է ՊՆ ղեկավարի տեղակալ Թիմուր Իվանովը, ով ղեկավարում էր ռազմաշինարարական համալիրը։ Նա մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերով կաշառակերության մեջ և կալանավորվել է մինչև հունիսի 23-ը։ Փաստաբան Մուրադ Մուսաևի խոսքով՝ Իվանովը մեղադրվում է մոտ մեկ միլիարդ ռուբլու կաշառքի մեջ, նա ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից։

Վերլուծական